Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

«Կարող ա՞ թռել ենք»

«Կարող ա՞ թռել ենք»
11.12.2015 | 00:55

«Դուք վերահսկո՞ւմ եք, այդ թվերը համապատասխանո՞ւմ են իրականությանը։ Մենք պատերազմի ինչքա՞ն մասնակից ունենք, որ մեկ եռամսյակում այդքան թռիչքներ են իրականացվել»,- զարմացավ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, երբ ֆինանսների նախարար ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ գործադիրի երեկվա նիստում պահուստային ֆոնդից խնդրեց 11 մլն 250 հազար դրամ` Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերաններին զեղչով սպասարկած «Սիբիրավիային» փոխհատուցելու համար։ «Այո, մենք վերահսկում ենք, ներկայացված թվերը ճիշտ են»,- հավաստեց ֆինանսների նախարարը։ Իսկ վետերանները, երևի, զարմանքից քար կտրած, մտածեցին. «Կարող ա՞ թռել ենք։ Կարող ա»։ Ինչևէ, սա ֆինանսների նախարարի միակ առաջարկը չէր։ Հավանության արժանացան նաև մի քանի վարկային ծրագրեր, որոնցից մեկով նախատեսվում է 21 մլն դոլար հատկացնել հանրային ֆինանսական հաշվետվությունների ծառայության վերահսկմանն ու բարելավմանը։ Թե 21 մլն դոլարը կոնկրետ ինչպես են ծախսելու, անհայտ է, քանի որ անհասկանալի է` ինչու հնարավոր չէ ավելի քիչ ծախսով և առանց պարտքի իրականացնել այս գործընթացը։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1648

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ